Ըստ էության, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների զոհ դարձավ, և ցավոք միջազգային մեխանիզմները հնարավոր չեղավ գործարկել:
Հայոց մարդասիրական ճեմարանում ուսուցումն անգլերենով է, բացառությամբ «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայրենագիտություն», «Հայոց պատմություն» եւ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկաների:
Երկրորդ ծրագրով՝ բռնի տեղահանված յուրաքանչյուր անձ բնակարանի վարձակալության նպատակով պետության կողմից կստանա 40 000 դրամ և 10 000 դրամ կոմունալ ծախսերի նպատակով:
Շրջաբերականում նշվում է նաև, որ ուսանողների փոխհատուցման և աջակցության ծրագրերի մասին հավելյալ կտեղեկացվի:
Խորհրդատվության կազմակերպմանը կներգրավվեն նաև Արցախի փաստաբանների պալատի ներկայացուցիչները`ԱՀ ՓՊ նախագահ Էրիկ Բեգլարյանի գլխավորությամբ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է հետևել նշված քայլերին՝
Առավել քան 21 400 զանգ է գրանցվել 114 թեժ գծին: Առաջնային կարիքների գնահատման համար վերջին տվյալներով 48 000 անձ է լրացրել հայտը:
Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին, որոնք վարկեր կամ ավանդներ են ունեցել Արցախում եղած բանկերում, կսպասարկեն նույն բանկերի հայաստանյան մասնաճյուղերը։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ հանրակրթական դպրոցներում տվյալ պահին առկա ազատ տեղերի մասին տեղեկատվություն կարող են ստանալ license.emis.am հարթակի միջոցով: